Ես՝ կոյուղագործ սովորական սլեսարս,
չգիտեմ, չեմ էլ ցանկանում իմանալ, թե ինչ է
հաչացել Իլհամ կոչվող ադրբեջանցին իր երկրում, իր ակադեմիայում:
Բայց դուք, օրը 24-ժամյա ռեժիմով ադրբեջանական կոյուղու կեղտաջրերը լցնում եք ականջներս:
Իբր մեր տեղական կոյուղաջրերը քիչ են:
Թե՞ հող եք նախապատրաստում: Իբր Հայաստանի համար էրվում - խորովվում եք, բայց Իլհամի հետ նույն ծրագրում եք:
Նա այնտեղ վայրահաչում է, դուք էլ նրա հաչոցը տիրաժավորում եք, որ ինձ նմանը
հանկարծակիի չգա՞:
Կամ ում ոտքը բռնում է, թողնի հեռանա՞:
Եթե այդպես չէ, քանի՞ պատասխան հարցազրույց, քանի՞ պատասխան հոդված աչքս կկոխեք, որտեղ ասված լինի ՝ իշտահիդ քացախ, յոլդաշ Իլհամ, թե կգաս:
Ծոծրակդ կտեսնես Հայաստանը չես տեսնի:
Չկա, դեղապետի համար կես խոսք անգամ չես գտնի:
Իշխանությունը չի պատասխանում: Իշխանությունը վամպիր է: Սատանա է: Ատում է երկիրն ու ինձ ու ինձ նմանների մահն է ցանկանում, ավելին, հայ էլ չէ:
Ավելին՝ չունես ոչ մի իշխանություն:
Բա էս երկրում, էս երկրի համար մտածող մի արժանապատիվ լրատվամիջոց էլ չկա՞, էլ չեմ ասում՝ ակադեմիա ու ինստիտուտներ չկա՞ն:
ՈՒսանողությու՞նն էլ է վերացել:
Ինչու՞ Ալիևի ամեն հաչոցից հետո փողոց դուրս չի գալիս: ՈՒ՞ր են բազմահազարանոց միտինգները ԱՄՆ -ի դեսպանատան մոտ: Ինչու՞ չեն
պահանջում, թե՝ Թրամփ, քո շան հաչոցը կտրի:
Բա ընդդիմությունն ու՞ր է: Ի՞նչ գործի է:
Լրատվամիջոց չունի՞, թե՞ փող չունի:
Թե՞ էս երկիրը իր հայրենիքը չի, թե՞ դուր է գալիս ադրբեջանական խցանված կոյուղագծերից դուրս հորդացող կեղտաջրերով ապականել մեր երկիրը:
Զզվում եմ որբևայրի կնոջ ձեր ողբից...
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ